ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պարզվում է ընդդիմադիր խմբակցություններից մեկն էլ է դեմ առողջության համապարփակ ապահովագրությանը։

Ավելին, պարզվում է կա՛մ իրենք են տրվել երեկ նշածս մանիպուլյացիաներին, կա՛մ էլ հենց իրենք են մանիպուլացնում։

Ու այլ կարևոր բան ամբողջ համակարգի մեջ, քան հարկատեսակի ներդրումն է, չեն տեսնում։ Ուրախ եմ, որ դեմ եք, դրանով շատ հստակ հաղորդագրություն եք տալիս ձեր ընտրողներին, որ չեք ուզում Հայաստանում կայացած առողջապահություն ունենալու, որի ծառայություններից օգտվելը աղետալի բեռ չի լինի նրա քաղաքացիների վրա»։