Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում հերթական անգամ անդադարձել է ԶՊՄԿ-ի և Լիդիան-ի հետ կապված խնդիրներին․

«Քաջարանի հանքը շահագործող և շատ բարի գործարար համբավ ունեցող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) առաջին անգամը չէ, որ փորձում է պաշտպանել իր բարի գործարար համբավը և հերքումներ է պահանջում լրագրողներից ու բնապահպաններից։ Օրինակ, 2018թ․ օգոստոսի վերջին ԶՊՄԿ-ն հերքման պահանջ ներկայացրեց բնապահպան Աննա Շահնազարյանին և Epress անկախ լրագրողների ցանցին՝ հրապարակված տեսանյութի համար՝


Ի դեպ, դա արվեց մի ժամանահակատվածում, երբ հայտնի Լիդիան ընկերությունը տեղեկություններ էր տարածում, թե ԶՊՄԿ-ն է ֆինանսավորում Ամուլսարի պայքարը (ինչի համար ԶՊՄԿ-ն դատի է տվել Լիդիանին)։ ԶՄՊԿ-ի պահանջած հերքումը Շահնազարյանն ու Epress-ը չեն տվել, սակայն կոմբինատը նրանց դատի չի տվել, օրենքով սահմանված բոլոր ժամկետներն էլ անցել են։

Ինչ ենք ուզում ասել՝ բարի համբավավորներից պետք չէ վախենալ. մենք նույնպես պնդում ենք, որ ԶՊՄԿ-ն թալանում է Հայաստանը։ Որպես փաստ՝ բազմիցս բարձրաձայնել ենք այն մասին, որ կոմբինատը Քաջարանի հանքից թույլատրված ծավալներից ավելի շատ հանքաքար է արդյունահանել: Այս մասին տվյալները պաշտոնապես հաստատված են, իսկ ԶՊՄԿ-ին պետության կողմից նշանակված տուգանքներն էլ վկայում են այլ խախտումների մասին։

Լիդիան, ԶՄՊԿ, թե այլ հանքահեն, բոլորդ բարի համբավ ունեք. մենք էլ հավատացինք»