Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ադամանդի վերամշակման գործարան է բացվել: Նոր «Էյ Դի Էլ Դայմոնդս» գործարանի բացմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշել է, որ գործարանի շնորհիվ ստեղծվում է 700 աշխատատեղ:

Վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից պարզ է դառնում, որ գործարանի բացմանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Փաշինյանն ու մյուս պաշտոնյաները շրջել են գործարանում և ծանոթացել հնարավորություններին: