«Գյուղապետարանները շա­րունակում են գյուղացիներին զգուշացնել, որ այս տարի ևս հնարավոր է՝ երաշտ լինի, որով­հետև ջրամբարները դատարկ են, և ոռոգման ջրի խնդիր է առաջանալու: Դա ասվում է, որ գյուղացիները դաշտերը չցանեն և հետո գյուղապետարաններից ոռոգման ջուր կամ կատարված աշխատանքների փոխհատու­ցում չպահանջեն: Միակ հարցը, որ բաց է մնում, այն է, թե այդ դեպքում ինչպես պետք է ապրեն գյուղացիները և ինչի հաշվին: Ի դեպ, կառավարությունը 2018թ.-ի համար կանխատեսել է գյու­ղատնտեսության 4-տոկոսանոց աճ, անկախ նրանից՝ երաշտ կլի­նի, թե ցրտահարություն»։

Այս մասին նշված է «Ժամանակ» թերթում։