Այսօր լրանում է հայ նկարիչ, ՀՀ արվեստի գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի 70 ամյակը:

Միրզոյանը ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սալվարդ գյուղում: 1975թ-ին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների: 1975թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստական ակադեմիայում, 1995թ-ից՝ Գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր (Ռուսաստանի Դաշնություն):

1976թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ղեկավարում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցը, 1989-2002թթ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ: Եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների անդամ։

Փարավոն Միրզոյանի աշխատանքները գտնվում են ՀՀ, ՌԴ, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում։ Ստեղծագործում է բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում։