Հայաստանի ներկայացուցիչ սամբիստ Վահագն Չալյանն արծաթե մեդալակիր է դարձել Նուր-Սուլթանում տեղի ունեցած Ղազախստանի նախագահի գավաթում, որն աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Մարզական սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգում արցախցի մարզիկը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ուկրաինացի Դմիտրո Ստեցենկոյին և գրավել երկրորդ տեղը: Մրցաշարին մասնակցել են 150 սամբիստներ 13 երկրներից: