Երևան – Խորվաթիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ կազմակերպում է «Երաժշտական ուղերձ Խորվաթիայից Հայաստանին՝ հեռավոր բարեկամին» խորագրով համերգ-դասախոսություն, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին:

Համերգ-դասախոսության ժամանակ կհնչեն ճանաչված խորվաթ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Կլասյա Մորդուշանի (սոպրանո, Խորվաթիա) և Էվա Կիրցմայեր Բիլիչի (դաշնամուր, երգեհոն, Խորվաթիա) կատարմամբ։

Համերգին ներկա կլինեն ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպաններ, հյուրեր ՀՀ պետական գերատեսչություններից, Ազգային Ժողովից։ Միջոցառումն իրականացվում է Խորվաթիայի Հանրապետության Եվրոպական և արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո։