Թուրք զինվորականներն Աֆրինում թունավոր նյութեր են օգտագործել, ինչի արդյունքում վեց մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են սիրիական ԶԼՄ-ները։

Աֆրինի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամադը պարզաբանել է, որ թուրք զինվորականները Արանդա գյուղում թունավոր գազով արկեր են կիրառել։

Նշենք, որ թուրք զինվորականների հետ այնտեղ միաժամանակ գործում են «Սիրիայի ազատ բանակի» զինյալները։ Այս առիթով Դամասկոսը լուրջ քննադատության է ենթարկել Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ Աֆրինը Սիրիայի անքակտելի մասն է։