Հայաստանի Գրողների միությունն այս տարի նշում է ստեղծման 85-րդ տարելիցը:

Հայաստանի գրողների միությունը, ստեղծվել է ԽՍՀՄ գրողների միության կազմակերպման հետ, 1934թ-ի օգոստոսին, որի անբաժանելի մասն էր մինչև Խորհրդային միության փլուզումը։ Մինչ ստեղծումը հայ գրողները մտնում էին գրական տարբեր միավորումների մեջ։

Հայաստանի Ազգային Գրադարանում դեկտեմբերի 2-ին միության հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ մեծ ցուցասրահում բացվել է գրականության ցուցադրություն, որտեղ ներկայացված են Հայաստանի գրողների միության տարբեր տարիների նախագահների ստեղծագործությունները: Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Գեղեցիկ միջոցառմանը ներկա էին ՀԳՄ-ի նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ՀԳՄ անդամներ Գագիկ Դավթյանը, Գագիկ Կարապետյանը, ընթերցողներ, արվեստասեր, ընթերցասեր հասարակություն և այլք: