Բրիտանական Թեյթ պատկերասրահում 1947թ․-ից հետո առաջին անգամ Վինսենթ Վան Գոգի ցուցահանդես կանցկացվի։ Ցուցահանդեսը կբացվի մարտի 27-ին և բաց կլինի մինչև 2019 թ․-ի օգոստոսի 11-ը։

Ցուցադրությանը հատուկ ուշադրություն կդարձվի Միացյալ Թագավորության հետ ունեցած նկարչի հարաբերություններին: Իր երիտասարդության տարիներին Վան Գոգը որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում: Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվի ավելի քան 40 աշխատանք, այդ թվում «Աստղային գիշերը Ռոնի վրա» և «Արևածաղիկներ» ստեղծագործությունները։

Ցուցանմուշներ կտրամադրի նաև Ամստերդամի Վինսենթ Վան Գոգի թանգարանը, Մոսկվայի Պուշկինի գեղարվեստի թանգարանը, Օտերլոյի Կյոլլեր-Մյուլլերի թանգարանը։