Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը այն բանից հետո, երբ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտարարել է քաղաքական բոյկոտի մասին:

Կուսակիցների հետ դահլիճը լքելուց առաջ Աբովյանը նշել է, որ այս պայմաններում աշխատել չեն կարող, քանի որ երկու օր է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ ներդրումներին վերաբերող մի նախադասությունը դարձել է «մառազմի և մազոխիզմի փառատոն»:

«Մենք էս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասության, փոշիացնելու մի վայր: Մենք այսօր լքում ենք Խորհրդարանը և դուք եք մեղավոր, որ կառավարությանը հարցեր տալ չենք կարող,- ասել է Աբովյանը:

Արձագանքելով ԲՀԿ-ի հասցեին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցրած հարցին, թե քանի գլխանի էին, որ վարչապետ չընտրեին, Աբովյանն ասել է, որ այնքան գլխանի են, որքան իրենց ձայն են տվել: