«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։

«Դատարանը որոշում է կայացրել գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել Արա Վարդանյանի նկատմամբ, որպես գրավի գումար սահմանելով 10 մլն դրամը», - ասել է Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Այս մասին գրում է aysor.am-ը։

Նա նշել է, որ պատրաստվում են վճարել գումարը.

«Հիմա այդ ընթացքն է, պատրաստվում ենք վճարել»։