Անդրեա Պիռլոն` ով «Միլանի», «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպանն է եղել, կխաղա իր վերջին խաղը «սատանաների» մարզադաշտում:

Պիռլոն նախորդ տարվա վերջում հայտարարեց կարիերայի ավարտի մասին: Միջոցառումը պլանավորված է անցկացնել մայիսի 21-ին, «Միլանի» «Սան-Սիրո» մարզադաշտում: Խաղից ստացված բոլոր միջոցները կօգտագործվեն բարեգործական նպատակներով:

Մարզադաշտի ընտրությունը պատահական չէ։ Անդրեան «Միլանի» լեգենդն է, և հանդես գալով «ռոսոներների» կազմում՝ նա հաղթել է Իտալիայի 2 առաջնություն, 2 Չեմպիոնների լիգա, Ակումբային աշխարհի առաջնությունը և Իտալիայի գավաթը:

Պիռլոն հանդես է եկել նաև «Բրեշիայի», «Ինտերի», «Յուվենթուսի» և «Նյու Յորք Սիթիի» կազմերում։