Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 8-9-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ին սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։