Սիրիացի կինեմատոգրաֆիստները պատրաստվում են ֆիլմ նկարահանել պատերազմի և հերոսների մասին, ակնկալելով ռուս գործընկերների աջակցությունը:

Այդ մասին, լրագրողներին հայտնել է ռեժիսոր Սահիր Սարմենին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ սցենարիստները բազմաթիվ մտահղացումներ ունեն դրա վերաբերյալ: Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք ձեռնամուխ կլինենք առաջին նման կինոնկարի ստեղծմանը»,-հայտարարել է նա: Դամասկոսում վերականգնման է նախապատրաստվում Սիրիայի խոշորագույն կինոստուդիան, որը հիմնադրվել է 1990 թ․-ին: Տաղավարների մի մասը ահաբեկիչների կողմից ավերվել է մարտերի ընթացքում:

Միջազգային պատժամիջոցների պատճառով նկարահանման տաղավարներում վաղուց չեն թարմացվել սարքավորումները: Սիրիական կինեմատոգրաֆի ստեղծման տարեթիվը համարվում է 1928 թ․, երբ էկրան բարձրացավ «Անմեղ մեղադրյալը» ֆիլմը: