Իռլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Իռլանդիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Իռլանդիայի ԱԳՆ-ն:
Դեկտեմբերի 3-ին, Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատում վավերացումից հետո Իռլանդիայի վարչապետի տեղակալ Տանայստեն ու ԱԳ և առևտրի նախարար Սայմոն Քովենին հաստատել են վավերացումը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում