Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը տոներին ընդառաջ սկսում է նոր նախագիծ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մատչելի կերպով սովորել գրագետ երգել և յուրացնել բարձրակարգ ու բազմազան երգացանկ: Նախագիծը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին, ժամը 13:00-ին, տուն-թանգարանի դահլիճում: Առաջին հանդիպման մասնակիցներին երգչուհի Անուշիկ Ստեփանյանը կներկայացնի և կուսուցանի հայկական Սուրբ Ծննդյան երգեր: Այս մասին տեղեկանում ենք Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։

«Տարիքային և մասնագիտական սահմանափակումներ չկան:

Բոլոր ցանկացողները կարող են նախապես գրանցվել` զանգահարելով 010 58 07 83, գրելով տուն-թանգարանի էլեկտրոնային հասցեին` [email protected] կամ ֆեյսբուքյան էջին` Alexander Spendiaryan House-museum:

Մուտքը` 700 դրամ», - նշվում է կատարված գրառման մեջ: