Զորակն գիտակրթական երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել է «Հայաստանի անվտանգության ապագան» խորագրով երեկոյան դասընթաց Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ներկայի և ապագայի մասին, վերլուծական հմտությունների զարգացման և դրանց գործնական կիրառության վրա հատուկ շեշտադրումով։

Դասընթացը նախատեսված է ժուռնալիստիկայի, քաղաքագիտության, կովկասա- և արևելագիտության, հասարակագիտական այլ մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար։

Լրացված դիմումի փաթեթն ուղարկելու վերջնաժամկետը՝ 28 դեկտեմբերի, 2019թ., ժ. 18:00։

Նշենք, որ դպրոցում ուսուցումն անվճար է․

Դասընթացը կտևի 20 հունվարի - 29 մայիսի, 2020թ, շաբաթական 3–4 հանդիպում՝ ժամը 18։30-21։30։ Դասընթացներն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով, լուրջ ծանրաբեռնվածությամբ։

Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն

  • Աշխատանք ինֆորմացիայի հետ. մեդիագրագիտություն, աղբյուրների ու տեղեկությունների ստուգման և վերլուծության մեթոդներ, ծանոթություն գործիքներին, ինտենսիվ գործնական աշխատանք։
  • Վերլուծական հմտությունների զարգացում
  • Արցախյան հակամարտություն
  • Տարածաշրջանի կոնֆլիկտների ուսումնասիություն. ռազմավարական աշխարհագրություն, հակամարտություններ, զինված ուժեր։
  • Տեղեկատվական անվտանգության հարցեր
  • Հայաստանի ազգային անվտանգության հարցեր
  • [ՆՈՐ] Կանխագիտություն (FORESIGHT). ապագայի հավանական սցենարների մշակում, զարգացման միտումների, սպառնալիքների և հնարավորությունների վերլուծություն, գործնական աշխատանքներ։

Պարապմունքների ձևաչափը.

դասախոսություններ, կինոդիտումներ, գործնական պարապմունքներ, հանդիպումներ։ Մասնակիցները կանցկացնեն հետազոտություններ, կգրեն հոդվածներ, որոնցից ամենահետաքրքիրները կհրապարակվեն Ռազմ․ինֆո և մի շարք այլ լրատվական կայքերում։

Ուսանողներն ընտրվելու են մրցույթով՝ դիմումում ներկայացված տվյալների, հարցազրույցի և հանձնարարված թեմայով էսսեի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։ Մրցույթով անցած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին, առաջադրանքների կատարումը պարտադիր են։

Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։

Ներկայացնենք դիմելու կարգը․

  1. Ներբեռնել, հայերեն ու հայատառ լրացնել դիմումի ձևը, այնուհետև ուղարկել այն ինքնակենսագրության (CV) հետ միասին [email protected] էլ․փոստի հասցեով։
  2. Էլ․փոստի նույն հասցեով կամ (010) 529 300 հեռախոսահամարով կարող եք ստանալ դասընթացի մասին ձեզ հետաքրքրող լրացուցիչ հարցերի պատասխանները։
  3. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. 28 դեկտեմբերի, ժ. 18:00։ Դիմումի փուլն անցնելու դեպքում կազմակերպիչները կզանգահարեն Ձեզ և կհրավիրեն հարցազրույցի։