«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանը 63 մլն դրամի օգնություն է տրամադրել 1995թ-ից մինչև օրս ՀՀ և Արցախի սահմաններում մարտական պարտականությունները կատարելիս զոհված տավուշցի զինվորների բոլոր 63 ընտանիքներին:

Այս ընտանիքները՝ կորստի դժվարության հետ մեկտեղ, տարիների ու տասնամյակների ընթացքում մեջքը ուղղել չեն կարողացել նաև ֆինանսական ու կենցաղային խնդիրների պատճառով: Նրանց հոգսը թեթևացնելու համար էլ բարերար Միքայել Վարդանյանը նախաձեռնել է հերթական բարեգործական ծրագիրը: