Փետրվարի 13-ին Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել իտալացի արվեստագետ Ջուզեպպե Կակավալեի Armenia. Ossip Mandelstam. Dessins գրքի շնորհանդեսը: Այն տեղի է ունեցել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ։

Բանախոսների թվում էին հեղինակ Ջուզեպպե Կակավալեն, իտալացի հայտնի գրող Էրրի Դե Լուկան, արվեստաբան Մարչելլա Կոսուն։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Ջուզեպպե Կակավալեն և Էրրի Դե Լուկան ներկայացրել են Օսիպ Մանդելշտամի նկարագրած Հայաստանը՝ որպես եվրոպական և արևելյան քաղաքակրթությունների խաչմերուկ: