Թեհրանի «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում տեղի է ունեցել ազգային-հասարակական գործիչ, ճարտարապետ Վարուժան Առաքելյանի մեծարման միջոցառումը:

Իչանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ, երեկոյին մասնակցում էին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, դեսպանության անձնակազմի անդամներ Վ. Առաքելյանի միութենական գործընկերները, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, տվյալ ոլորտի կարկառուն ներկայացուցիչներ, Հայաստանից ժամանած հյուրեր: