Ուժի մեջ է մտել մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու կարգի մասին առողջապահության նախարարի հրամանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Նշվում է, որ այս առումով, համաձայն կանոնադրության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններից է՝ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը` փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու և փոխպատվաստման իրականացման նկատմամբ, օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման նկատմամբ, դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության նկատմամբ։