Այսօր Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի Իրանական սեյսմոլոգիական կենտրոնից:

Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են տեղական ժամանակով 02։02-ին Սեմնան քաղաքի մոտակայքում: Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորությամբ:

Ինչպես հայտարարել է տեղական վարչակազմի ղեկավար Մոհամմադ Ռեզա Հաշեմին, երկրաշարժի հետևանքով ոչ ոք չի տուժել, վիրավորներ և ավերածություններ չեն եղել:

Իրանը սեյսմիկ ակտիվության գոտում է, և այնտեղ երկրաշարժեր հաճախ են տեղի ունենում: Վեջին շրջանում ամենաավերիչ երկրաշարժերից մեկը նոյեմբերի կեսին երկրի արևմտյան հատվածում տեղի ունեցած աղետն էր, երբ 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 600 մարդ: