Հայտնի հայ աստղագետ Էլմա Պարսամյանի 90-ամյակի կապակցությամբ լույս է տեսել «Էլմա Պարսամյան. Գիտական գործունեությունը» գրքույկը (Խմբագիր Ա. Մ. Միքայելյան,Երևան, «Գիտություն» հրատարակչություն, 49 էջ):

Գրքում ամփոփված է Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ՝ Էլմա Պարսամյանի կյանքի գիտական և մանկավարժական գործունեությունը: Սա մանրամասն ակնարկ է Է. Պարսամյանի կենսագրական տվյալների, կրթության, հետազոտական հիմնական ոլորտների, գիտական և հանրամատչելի հրապարակումների և այլ տեղեկությունների մասին: Գրքում նաև ներառված են Պարսամյանի մի շարք լուսանկարներ, ինչպես հայտնի աստղագետների այնպես էլ հասարակական գործիչների հետ: