Իտալիայի առաջնության 25-րդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվելով հաղթեց համաքաղաքային «Տորինոյին»:

Լարված խաղի միակ գոլի հեղինակ է դարձել Ալեքս Սանդրոն՝ խաղի 33-րդ րոպեին:

Դերբին խաղի մեկնարկից 15 րոպե անց ավարտվել է Գոնսալո Իգուաինի համար, ով վնասվածք է ստացել և փոխարինվել:

Այս հաղթանակից հետո Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո վաստակում է 65 միավոր և ժամանակավորապես գլխավորում մրցաշարային աղյուսակը:

63 միավոր ունեցող «Նապոլին» տուրի խաղը դեռ չի անցկացրել:

Իտալիայի առաջնություն՝ 25-րդ տուր

«Յուվենտուս» - «Տորինո»՝ 1։0