ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում հազարավոր դեռահասներ, ծնողներ, ուսուցիչներ դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանք պահանջում են խստացնել երկրում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը:

Ակցիայի մասնակիցները պաստառներ են բերել և պահանջել օրենսդրության փոփոխություն, սպասելով անհապաղ գործողություններ կառավարությունից։

«Եթե կա որևէ բան, որը կարող է միավորել դեմոկրատներին, հանրապետականներին ու մյուսներին, ապա դա մեր երեխաներն են»,- ասել է բողոքի ցույցին մասնակցող ծնողներից մեկը:

Բողոքի ցույցի պատճառը փետրվարի 15-ին Փարքլենդ քաղաքի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունն էր, որի ժամանակ հեռացված աշակերտներից մեկը կրակ էր բացել աշակերտների ուղղությամբ՝ սպանելով 17 մարդու, այդ թվում՝ մեծահասակների: