Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և ՍարավանԶանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: