Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, տեղի է ունենալու «Հայաստանը Մենք ենք» խորագրով ցուցահանդես-շոու ծրագիր։

Նշենք, որ միջոցառմանը ներկա են գտնվելու հայտնի հյուրեր և քաղաքական գործիչներ՝ Շուշան Թովմասյանը, Կարեն Ասլանյանը, Զառա Սահակյանը, Զարուհի Բաբայանը, Նարեկ Բավեյանը և Նաիրա Զոհրաբյանը և այլոք։

Միջոցառման մասնակիցներն են 3-10 տարեկան տաղանդաշատ երեխաները, ովքեր ցուցադրելու են հայկական հզոր մշակույթը և արվեստը։ Ցուցահանդեսին ներկայացվելու են հայ նկարիչների նկարներ։ Այդ օրը սպասվում է նաև շոու ծրագիր, որի ընթացքում հնչելու են միայն հայկական երգեր։