Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) դեկտեմբերի 10-իմ բացվել է Չինական մշակույթի կենտրոն։

Նշենք, որ արարողությանը ներկա էին Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էռլունը, պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև համալսարանին կից դպրոցի աշակերտներ։