Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ուժեղացված հսկողություն է սահմանել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հանդեպ:

«Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն ուժեղացված հսկողության տակ է վերցվել՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման վերահսկման նվազման նշանների հետ», - ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ:

Մտահոգության պատճառները Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ չեն նշվում: