Հայաստանում 2018 թ.-ի սեպտեմբեր ամսից չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կգործելի։ Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, փոխանցում է news.am-ը։

«Չինական կողմը 11 մլն դոլար է ներդրել ծրագիրն հաջող իրականացնելու նպատակով։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Դպրոցը 15 հազար քմ տարածքի վրա է գործելու ու համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին: Շինարարությունը սեպտեմբերին կավարտվի»,-ասաց նախարարը։

Լ․ Մկրտչանն ավելացրել է նաև․ «Սովորական հայկական դպրոց է լինելու, որտեղ չինարենի ուսուցումը կսկսենք 5-րդ դասարանից: Չինական կողմը, բացի այդ օգնությունից, առաջիկա 4-5 տարիների համար կտրամադրի չինարենի ուսուցիչներ, որոնք կգան կաշխատեն այստեղ, մինչև մենք մեր չինարենի ուսուցիչների սերունդն ունենանք»,-ընդգծեց Լևոն Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ արդեն Հայաստանում հաջողությամբ աշխատում է Կոնֆուցիոսի կենտրոնը: