Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք:

Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մարտունու ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչը, անտեսելով առողջական խնդիրներով 2017-2019թթ. բուժօգնության դիմած մի շարք անձանց` պետական պատվերի ծրագրից օգտվելու իրավունքը, սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու կամ օրենքով սահմանված կարգով վճարումներից ազատված լինելու կամ բուժօգնության համար հիվանդանոցի դրամարկղ սահմանված վճարումներ կատարած լինելու հանգամանքները, մատուցված ծառայությունների համար, որպես հավելյալ վարձատրություն, միասնական դիտավորությամբ մի շարք անձանցից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափի առևտրային կաշառք:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: