«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մեկնարկը։ Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020թ-ի հունվարի 31-ը։ Ծրագրի տևողությունը՝ 2020թ հունվար-դեկտեմբեր։

Ծրագիրն ուղղված է Հայաստանում արվեստի և մշակութային կյանքի համաչափ զարգացմանը, որն իրականացվելու է մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակազմերի կարողությունների զարգացման, ենթակառուցվածքային բարելավման և տեխնիկական վերազինման միջոցով։

Հիմնադրամը մշակել է մարզային մշակութային տների հզորացման ծրագիր` հիմնվելով 2019թ-ի օգոստոսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ՀՀ մարզերում գործող մշակութային տների շրջանում անցկացված հարցման արդյունքների և միջազգային փորձի վրա։

Ծրագրի գործընկերներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ն և «ԿԱԶԱ» մարդասիրական հիմնադրամը։