Հանրապետությունում փետրվարի 20-24-ին՝ ինչպես հայտնել է «Հայպետհիդրոմետ»-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը 4-5 աստիճանով կնվազի, 21-24-ը՝ 5-6 աստիճանով կբարձրանա:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -3-5, ցերեկը՝ +5+7 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում փոփոխական կլինի․

Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում կլինի ամենացածր ջերմաստիճանը՝ -11-15։

Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերում կգրանցվի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +9+11: