Սուրբծննդյան նախաշեմին՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի իր տոնական ամանորյա ծրագիրը:

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ:

Տոմսերի արժեքը՝ 2000-10000դրամ է։