Իսպանիայի Գերագույն դատարանը չեղարկել է Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման օրդերը։

«Դատավոր Պաբլո Լյարենան որոշում է ընդունել հանել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Պուչդեմոնի և կառավարության այն նախկին անդամների ձերբակալման օրդերը, ովքեր գտնվում են Բելգիայում», - հայտնել է La Vanguardia-ն:

Այս քաղաքական գործիչները պաշտոնազրկումից հետո մեկնել էին Բելգիա և ներկա չէին գտնվել Գերագույն դատարանի նիստին:

Մադրիդում կայացած նիստի ընթացքում Կատալոնիայի նահանգային կառավարության մի խումբ նախկին անդամների կալանքի տակ էին առել: Ձերբակալված նախարարները մեղադրվում էին ապստամբության, անջատողական գործունեության և պետական միջոցները վատնելու մեջ:

Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց մինչև 30 տարի ազատազրկում էր սպառնում: