Մեքսիկայի հարավում գտնվող Օահակա նահանգում 6,0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է երկրի Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 40 կիլոմետր, իսկ օջախը 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ Կառավարությունից հույս են հայտնում, որ այդպիսիք չեն էլ լինի։