Կառավարության որոշմամբ արտոնություններ է ստացել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հետ փոխկապակցված «Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունը:

Կառավարության նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արտոնությունը վերաբերում է 10.6 մլրդ դրամի նոր խմբաքանակի ապրանքների ներկրման համար ԱԱՀ-ն հետաձգելուն: Ավելացված արժեքի հարկը կկազմի 2.1 մլրդ դրամ:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կազմակերպությունը տեղեկացրել է, որ այս ընդլայնման ծրագրի շնորհիվ հաջորդ 3 տարվա ընթացքում կստեղծի 170 նոր աշխատատեղ՝ միջինը՝ 189,000 դրամ աշխատավարձով: