Հայաստան Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ դժգոհ այսօրվա համակարգից, դպրոցների կառավարման այսօրվա մեխանիզմը չի արդարացնում իրեն, խորհուրդները լիարժեքորեն չեն կատարում իրենց դերը, դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի: Փոխանցում է news.am-ը։

Նախարարը հավելեց նաև․ «Դրա հետ կապված ԿԳ նախարարությունը դրսից դրամաշնորհային աջակցության ենք սպասում։ Ամբողջական փաթեթը ծրագիրը պատրաստ է, շուտով կմտնենք կառավարություն: Երկու ուղղությամբ ենք աշխատել.

  1. առաջինը՝ որ խորհուրդներն աշխատեն մեկից ավելի դպրոցների համար, որ ասենք գյուղապետը հնարավորություն չունենա ուղիղ նշանակել խորհրդի անդամներ,
  2. երկրորդը՝ արմատապես պիտի մեծանա դպրոցի տնօրենների անձնական պատասխանատվությունը և վերահսկելիությունը: Բացի այդ, տնօրենի ընտրության եղանակը պետք է փոխվի»:

Լևոն Մկրտչյանը որպես մեխանիզմի թերություն նշեց այն փաստը, որ Հայաստանում ուսուցիչների համար պարտադիր ատեստացիոն մեխանիզմն է աշխատում, և չկա դեպք, որ որևէ մեկը այդ ատեստացիան չանցնի. «100-տոկոսանոց արդյունք է, ինչն իր հետևանքներն ունենում է որոշ ժամանակ անց»,-ասաց նա: