ՀՀ ԶՈւ պահեստազորի բժշկական կազմի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Զորակոչն իրականացվելու է 2019թ-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2020թ-ի հունվարի 20-ը ներառյալ։

Նախարարը հայտնել է, որ զորակոչվելու է մինչև 74 բժիշկ մասնագետներ՝ հավելելով, որ նեղ մասնագետների պակաս է նկատվում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշել է, որ զորակոչվելու են մարզային կլինիկաներում աշխատող մասնագետներ, որոնք իրենց հիվանդանոցներում միակն են։ «Խոսքն անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին է։ Խնդրելու ենք, որ հնարավորության դեպքում, նրանց թույլ տալ ծառայել աշխատավայրին մոտ զորամասերում՝ անհրաժեշտության դեպքում հիվանդանոցներում ևս աշխատանք կատարելու համար»։