Գլխավոր դատախազության կազմում ստեղծվելու է նոր մարմին, որը զբաղվելու է ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձմամբ: Կառավարությունը հավանություն է տվել արդարադատության նախարարության ներկայացրած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագծին ու հարակից օրենքների փոփոխությունների փաթեթին։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ հանցագործության դեպք, ազդակներ պետք է լինեն, ինչից հետո միայն իրավապահները կարող են հետաքրքվել պաշտոնատար անձի գույքի ծագմամաբ:

Ի սկզբանե օրինագծի համար վաղեմության ժամկետ էր ընտրվել 10 տարին, սակայն, վարչապետի պնդմամբ վաղեմության ժամկետ սահմանվեց 1991թ-ը։