2019թ-ի դեկտեմբերի 13-ին Երևանում (Հայաստան) կկայանա ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ակումբի կայք էջից։

Հանդիպման թեման. «Ռուս-հայկական երկխոսությունը երկու երկրների ներկայիս հասարակական-քաղաքական գործընթացում: Ռուսաստանի և Հայաստանի լրատվամիջոցները. Անկեղծ զրույց»:

Առաջիկա հանդիպման նպատակը ուղիղ երկխոսությունն է երկու երկրների լրագրողական համայնքի միջև հարաբերությունների զարգացման իրողությունների և հեռանկարների վերաբերյալ, անկեղծ զրույց այն մասին, թե ինչպե՞ս կարելի է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև`տարածաշրջանում ստեղծված ծանր սոցիալ-քաղաքական իրավիճակի համատեքստում և ինչ դեր են խաղում լրատվամիջոցները այս հարցում:

Հանդիպմանը հրավիրված են ռուս և հայ լրագրողներ, երկու երկրների դաշնային և տարածաշրջանային լրատվամիջոցների ղեկավարներ, խորհրդարանականներ, հայտնի քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի ներկայացուցիչներ, Ռուսաստանի և Հայաստանի հասարակական գործիչներ:

Հանդիպման ընթացքում կլսվեն ռուս-հայկական համագործակցության տարբեր ոլորտներում Ակումբի անդամների առաջարկություններն ու նախագծերը: «Ազատ տրիբունայի» շրջանակներում յուրաքանչյուրին իրավունք կտրվի:

«Լազարյան ակումբի» հանդիպման մասին լուսաբանելու հարցերով ԶԼՄ-ին խնդրում ենք ուղարկել էլ փոստին՝ [email protected] կամ Club Starodubtseva Natelle-ի խոսնակին. +7926-119-19-47, Երևանում Ալեքսանդր Մարկարովին՝ +374 91715 639, էլ փոստ՝ [email protected]», - այս մասին նշվում է «Լազարյան ակումբի» կայք էջում։