ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որը ներկայացրել էին դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Թեդ Քրուզը։

Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Արձագանքելով ԱՄՆ Սենատի որոշմանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այս որոշումը վճռական քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

USA Today-ը բանաձևի ընդունումը պատմական է որակել՝ շեշտելով, որ այս որոշումը կսրի ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունները․

«Տասնամյակներ շարունակ Թուրքիան լոբբիստների բանակ է պահել այսպիսի սցենարը կանխելու համար, սակայն հինգշաբթի օրը դրանք հաջողությամբ չավարտվեցին․․․սենատոր Ռոբերտ Մենենդեսը սկսել է լաց լինել, երբ խոսել է Հայոց ցեղասպանության սարսափելի դրվագներից»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել: