Բրազիլիայի Բայա նահանգի ֆուտբոլային առաջնության խաղերից մեկն ընդհատվել է միջադեպի պատճառով։

Այս մասին հայտնում է Goal.com-ը։

«Վիտորիա» և «Բայա» թիմերի միջև խաղի ժամանակ հյուրերի իրացրած 11 մետրանոց հարվածից հետո սկսվել է զանգվածային բախում, թեթև ծեծկռտուք, ստեղծվել է խառնաշփոթ, որի հետևանքով գլխավոր մրցավարը 5 խաղացողների հեռացրել է դաշտից (հյուրերի 3 խաղացող, տանտերերի՝ 2)։ Մի քանի րոպե անց կարմիր քարտ են ստացել ևս 2 խաղացող։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 13 րոպե առաջ էլ «Վիտորիան» զրկվել է ևս 2 խաղացողից։ Արդյունքում թիմը մնացել է 6 ֆուտբոլիստներով, և մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը։

Այդ խաղի վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ։