Հայաստանի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախօրեին ընդունել է «Շախմատի համաշխարհային օր» վերտառությամբ բանաձևը` միաձայն, 52 երկրների համահեղինակությամբ:

Վերջնական տեքստում նշվում է, որ հուլիսի 20-ը կնշվի որպես Շախմատի համաշխարհային օր, երբ 1924թ-ին Փարիզում ստեղծվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան:

Ներկայացնելով այդ նախագիծը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել է, որ խաղը կարող է գերազանցել ազգային սահմանները և կոտրել ռասսայական, քաղաքական և սոցիալական խոչընդոտները:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը ասել է, որ Հայաստանն աշխարհում ունի մեկ շնչին ընկնող շախմատի գրոսմայստերների ամենաբարձր թվերից մեկը, դպրոցներում շախմատը դասավանդվում է որպես ուսումնական առարկա:

«Ամենակարևոր և հարատև դասերից մեկը, որ կարող է սովորեցնել շախմատը, դա հարգանք սովորեցնելն է», - ասել է Մհեր Մարգարյանը։