Հայտնի թուրք ցեղասպանագետ, պատմաբան Թաներ Աքչամը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման որոշումը գնահատել է պատմական է, և այսօր պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության և արդարության: Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։ Թուրք պատմաբանը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսից հետո, Սենատը նույնպես որոշում է ընդունել Ցեղասպանության մասին:

«Այժմ կառավարության երեք կարևոր հիմնասյուներից երկուսը՝ Կոնգրեսն ու Սենատը, ընդունել են Ցեղասպանությունը: Մնացել է միայն ղեկավարը: Եթե նույնիսկ Թրամփը պաշտոնապես չօգտագործի Ցեղասպանության բառը, մենք այժմ կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգներն օրինական ընդունել է Ցեղասպանությունը»,- մասնավորապես գրել է Թաներ Աքչամը: