Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում, նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում:

Այս մասին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Գրում է ՊանԱրմենիանը։