Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Երևան-Անապա ավիաուղղություն է բացվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Նշվում է նաև, որ այդ ուղղությամբ թռիչքները կանցկացվեն շաբաթական երկու անգամ՝ ամեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին, թռիչքներն իրականացնում է Armenia Airways-ը։

Դեսպանությունը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 12-ին Անապայում դիմավորել են Երևանից ժամանած առաջին ինքնաթիռը։