Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի արտահերթ ընտրություններում հաղթել է վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը: Ջոնսոնը խոստացել է անհապաղ դուրս բերել երկիրը Եվրամիությունից:

Ըստ նախնական տվյալների, Պահպանողական կուսակցությունն ապահովել է Համայնքների պալատում 361 տեղ 650-ից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք ժողովրդական կառավարութուն ենք»,- հայտարարել է պահպանողականների առաջնորդ Ջոնսոնը Լոնդոնում, երբ խորհրդարանում նշանակալի մեծամասնություն ստանալու մասին կանխատեսումները հաստատվել են:

Ջոնսոնն իր հաղթանակը պատմական է համարել և խոստացել «օր ու գիշեր աշխատել»՝ ընտրողների վստահությունն արդարացնելու համար: