Վերջերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում ոստիկանը փոխանակ կանխի շնամարտը, հերիք չի մասնակից է դառնում, դեռ հեռախոսով էլ նկարում է այդ դաժանությունը։

Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել այդ ցավալի դեպքին․

«Օրենքը ստեղծել են, որ ոստիկանները դրա իրականացմանը հետևեն և ոչ թե հիանան շնամարտերով ու մի բան էլ նկարեն։

Մեր երկրում հենց էս նմանատիպ օրինակով բազմաթիվ ճանապարհային երթևեկության կանոններ չեն աշխատում, փողոցային խուլիգաններին ու ավտոբուսների ջեբկիրներին չեն բռնում։ Էլ չեմ խոսում վերջին դեպքի մասին, երբ մի քանի անգամ գողացած անձնագրով վարկ են գրանցել, անձնագիրը գողացողին ու վարկ գրանցողին բռնելու համար ամեն ինչ կա, բայց դե մարդիկ չեն կարողանում»։